Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Ի՞նչ է լինելու Թուրքիայում

Ի՞նչ է լինելու Թուրքիայում
10.06.2015 | 14:05

Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններում ոչ մի կուսակցություն չի ստացել ձայների կեսից ավելին, այդ պատճառով կառավարության ձևավորման համար բանակցությունների շրջան է սպասվում, գրում է «Անադոլու» գործակալությունը: Մինչև հունիսի 20-ը պատգամավորները պետք է երդում տան, որից հետո խորհրդարանի խոսնակ ընտրեն: Առաջին փուլում խոսնակ ընտրելու համար թեկնածուն պետք է ստանա ձայների 2/3-ը կամ 376 քվե: Եթե ոչ մի թեկնածու չստանա այդքան քվե, խոսնակն ընտրվելու է ձայների պարզ մեծամասնությամբ՝ 276 քվեով: Խոսնակի ընտրությունից հետո գալու է նոր կառավարության ձևավորման հերթը: Ստեղծված վիճակում երեք տարբերակ կա՝ կոալիցիոն կառավարություն, փոքրամասնության կառավարություն կամ նոր ընտրություններ: Նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հաղթած ԱԶԿ-ին խնդրելու է կառավարություն ձևավորել: Եթե վարչապետ Ահմեդ Դավութօղլուն չկարողանա կառավարություն ձևավորել, նախագահը դիմելու է երկրորդ տեղը զբաղեցրած կուսակցությանը կառավարություն ձևավորելու համար: Եթե երկու կուսակցությունները չկարողանան 45 օրվա ընթացքում կառավարություն ձևավորել, նախագահը պետք է նոր ընտրություններ նշանակի, վարչապետ նշանակի, որը 4 կուսակցությունների ներկայացուցիչներից բաղկացած միջանկյալ կառավարություն պետք է ձևավորի:

Դիտվել է՝ 1306

Մեկնաբանություններ